Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նալբանդյանն ընդունել է Շվիդկոյին

Նալբանդյանն ընդունել է Շվիդկոյին
15.09.2017 | 16:10

Սեպտեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին:

Նրանք հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ մշակութային և հումանիտար փոխգործակցության շուրջ, քննարկել առաջիկայում նախատեսվող համատեղ մշակութային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ