Վաշինգտոնը կոչ է անում Ռուսաստանի և Չինաստանի իշխանություններին ճնշում բանեցնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Հյուսիսային Կորեայի կողմից Ճապոնիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի` այսօր իրականացված հերթական արձակումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում Մոսկվային և Պեկինին կոչ է անում «ուղղակի գործողությունների» դիմել Փհենյանի դեմ:
«Չինաստանը Հյուսիսային Կորեային նավթ մատակարարող հիմնական պետությունն է, իսկ արտերկրում աշխատող հյուսիսկորեացի բանվորների մեծ մասն էլ Ռուսաստանում է»,- հիշեցրել է Թիլերսոնը: