Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պայթյուն Լոնդոնի մետրոյում․ կան տուժածներ

Պայթյուն Լոնդոնի մետրոյում․ կան տուժածներ
15.09.2017 | 20:41

Լոնդոնի մետրոյում՝ Parsons Green կայարանի տարածքում այսօր առավոտյան «պայթել է սպիտակ կոնտեյներ»: Դեպքի վայրում են հրշեջների խմբեր, զինված ոստիկաններ և շտապօգնության մեքենաներ: Կան վիրավորներ, այդ թվում՝ այրվածքներ ստացած մարդիկ: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:


Sun թերթի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել մետրոյի վագոններից մեկում: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի տրանսպորտի վարչության կարգադրությամբ մետրոյի Earl's Court-Wimbledon գիծը փակվել է: Ոստիկանությունը բնակիչներին հորդորում է մուտք չգործել այդ շրջան:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ