Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը և Պորոշենկոն հաջորդ շաբաթ կքննարկեն Դոնբասում ստեղծված կացությունը

Թրամփը և Պորոշենկոն հաջորդ շաբաթ կքննարկեն Դոնբասում ստեղծված կացությունը
17.09.2017 | 10:09

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնբասում ստեղծված կացությունը եկող հինգշաբթի քննարկելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ` Կիևում հայտարարել է ՈՒկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը: Նրա խոսքով՝ Պորոշենկոն Թրամփի հետ կքննարկի նաև ՈՒկրաինայում ծավալված բարեփոխումներին ԱՄՆ օժանդակության հարցը:
Թրամփը և Պորոշենկոն հանդիպելու են Նյու Յորքում` ՄԱԿ-ի 72-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

«Պորոշենկոյից բացի Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում մտադիր է հանդիպել Թուրքիայի և Աֆղանստանի նախագահների հետ»,- ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմասթերը:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ