Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրաքյան բանակը գործողություններ է սկսել Սիրիայի հետ սահմանին

Իրաքյան բանակը գործողություններ է սկսել Սիրիայի հետ սահմանին
17.09.2017 | 10:25

Իրաքի բանակը լայնամասշտաբ գործողություններ է սկսել Սիրիայի սահմանի մոտակայքում գտնվող Անբար նահանգում։ Գործողություններն իրականացվում են տարածքը ԻՊ ահաբեկչական խմբավորումներից մաքրելու համար։


«Բանակը, աշխարհազորը և սահմանապահ զորքերը սկսել են լայնամասշտաբ գործողություններ Աքաշաթ գյուղի ազատագրման, Աքաշաթի մայրուղու բացման, Աքաշաթի շրջանի հյուսիսում պետական սահմանի անվտանգության ապահովման համար»,- հայտարարության մեջ ասել է հրամանատար Աբդել Ամիր Յարալլան։

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ