Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գեորգի Կվիրիկաշվիլի. Երբեմն ինձ թվում է, որ Վրաստանում ավելի լավ է լինել թամադա, քան վարչապետ

Գեորգի Կվիրիկաշվիլի. Երբեմն ինձ թվում է, որ Վրաստանում ավելի լավ է լինել թամադա, քան վարչապետ
17.09.2017 | 20:30

Գինու համաշխարհային քաղաքակրթության կենտրոնում ընթրիքի ժամանակ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ իրենց տրվել է եզակի հնարավորություն՝ ներկայացնելու հնագույն մշակույթ ունեցող երկիր Վրաստանը, որ ունի գինեգործության 8000-ամյա պատմություն։ «Հաճախ ասում են, որ վրացիների երակներով արյան փոխարեն գինի է հոսում։ Վրացական մշակույթը համեմված է գինեգործության տարրերով։ Գինին հանդիպում է ամենուր՝ երաժշտության, պոեզիայի, որմնագործության, վրացական զարդանախշերի մեջ»,-հայտարարել է Գեորգի Կվիրիկաշվիլին։

«Բացի այդ, սեղանը սոցիալական գոյակցության զուտ վրացական տեսակ է և կազմված է 4 գլխավոր բաղադրիչներից՝ կերակուր, գինի, երգ, կենաց։ Թամադան ցանկացած սեղանի գլուխն է։ Սեղանի շուրջ պահպանվում է կենացների խիստ հաջորդականություն։ Վրացիները սեղանի շուրջ կանոնները հաճախ ավելի լավ են պահպանում, քան ճանապարհային երթևեկության կանոնները։ Այդ պատճառով երբեմն ինձ թվում է, որ Վրաստանում ավելի լավ է թամադա լինել, քան վարչապետ»։ «Պետք է ասեմ, որ վրացիները գինի են խմում ոչ միայն այս կյանքում, այլև դրանից հետո. հնագիտական պեղումների արդյունքում հին գերեզմանոցներում հայտնաբերվել է գինու համար նախատեսված մեծաքանակ սպասք»,- ասել է նա՝ նշելով, որ իրենց կրոնին նվիրված լինելու պատճառներից մեկն այն է, որ գինին հաղորդության հիմնական բաղադրիչ է։

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ