Թբիլիսիում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Ֆրանսիացի գրոսմայստերը թայ-բրեյքում առավելության է հասել ռուսաստանցի Պետր Սվիդլերի նկատմամբ՝ 1.5:0.5: Երկու դասական պարտիաներում գրանցվել էր ոչ ոքի: Եզրափակչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ամերիկացի ՈՒեսլի Սոն և չինացի Դին Լիրենը:
Կիսաեզրափակչի առաջին դասական պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 19-ին: