Անկախության շուրջ հանրաքվեի անցկացում պատրաստելով՝ քրդերը կրակի հետ են խաղում, հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին:
Նրա խոսքով՝ հանրաքվեն կարող է վտանգի ենթարկել այն ամենը, ինչին քրդերը հասել են ինքնավարության շրջանում: Իրաքյան Քրդստանի խորհրդարանը հավանություն է տվել սեպտեմբերի 25-ին ինքնավար շրջանում անկախության հանրաքվեի անցկացմանը: