«Հայաստանն ու Սփյուռքը միայն գործընկերներ չեն, այլ նույն ազգի զավակներն են: Այս հայեցակարգով պետք է ծրագրվի Հայաստան-Սփյուռք գործակցության բոլոր ծրագրերը,- սեպտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում մեկնարկած Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, հավելեց նաև, որ Հայաստանը զբոսավայր չէ, Հայաստանը բիզնեսի շուկա չէ, Հայաստանը անցագիր չէ:- Վայ մեզի, եթե միայն այսպես մոտենանք Հայաստանին: Հայաստանը ինքն իրեն հայ համարող հայի հավաքական տունն է: Անցյալի, ներկայի ու ապագայի տունը»:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի խոսքով`Հզոր Հայաստանը, ամուր Արցախն ու կազմակերպ Սփյուռը պետք է դառնան մեր ազգային քաղաքականության ռազմավարական ու մարտավարական ուղեցույցը: «Հայրենիքը հող ու ժողովուրդ է՝ պետություն և տնտեսություն լինելուց առաջ»,- ասաց նա: