Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Մարիա» փոթորիկը աղետալի հետևանքներ է թողել Դոմինիկայում

«Մարիա» փոթորիկը աղետալի հետևանքներ է թողել Դոմինիկայում
19.09.2017 | 23:29

Կարիբյան ծովում մոլեգնող «Մարիա» փոթորիկը կործանարար հետևանքներ է թողել 75 հազար բնակչություն ունեցող Դոմինիկայում: «Մենք կորցրինք այն ամենը, ինչ հնարավոր էր գնել գումարով»,- հայտարարել է կղզի-պետության վարչապետ Ռուզվելտ Սքերիտը՝ օգնություն խնդրելով բարեկամ երկրներից:

Կարիբյան ծովում գտնվող կղզում նավահանգիստներն ու օդանավակայանները փակ են, մերձափնյա շրջանների բնակիչները՝ տարհանված: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ