Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանը Թրամփից ներողություն է պահանջել

Իրանը Թրամփից ներողություն է պահանջել
21.09.2017 | 13:22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորել է իրանցի ժողովրդին, ու նա պետք է ներողություն խնդրի` Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում լրագրողներին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով նախօրեին հնչած Թրամփի ելույթը։ Պատասխանելով հարցին` կհանդիպի՞ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ, Ռոհանին ասել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ մի քանի տարի բանակցել է, իսկ հիմա Վաշինգտոնը սպառնում է դուրս գալ իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից, ուստի ինքն այլևս բանակցությունների որևէ պատճառ չի տեսնում։ «Նախ և առաջ Թրամփը պետք է ներողություն խնդրի։ Երեկ նա վիրավորել է ամբողջ իրանցի ժողովրդին ու պետք է ներողություն խնդրի»,- նշել է Ռոհանին։

Նրա խոսքով՝ ցանկացած երկիր, որ կխախտի իրանական միջուկային համաձայնագիրը, կընտրի մեկուսացման ուղին, քանի որ դա երկկողմանի համաձայնագիր չէ ու վճռորոշ դեր է կատարում համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգության հարցում։ Համաձայնագրից դուրս գալը կլինի խայտառակություն, եթե ԱՄՆ-ը հրաժարվի, ամերիկյան ժողովուրդը, ամբողջ աշխարհը չի աջակցի այդ քայլը։ Ռոհանին նշել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Իրանը համապատասխան քայլեր կձեռնարկի։ «Եթե ԱՄՆ-ը համարում է, որ համաձայնագրի խախտումը կավելացնի ճնշումն Իրանի վրա, սխալվում է։ Մենք իրադարձությունների տարբեր զարգացումների համար բազմաթիվ տարբերակներ ունենք»,- նշել է նա՝ շեշտելով, որ Իրանը չի համաձայնի նաև համաձայնագրի փոփոխություններին, կամ որևէ պայմանի, որ ԱՄՆ-ը դուրս չգա։

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ