Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լապշինը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցի քննիչները հարցաքննություն իրականացնում

Լապշինը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցի քննիչները հարցաքննություն իրականացնում
22.09.2017 | 00:52

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցի քննիչներն անցկացնում հարցաքննությունները: «Ադրբեջանում ինձանով լավագույն քննիչներն էին զբաղվում, գնդապետ Քամալ Թալիբովը, գնդապետ Վուղար Նասիբովը, քննչական վարչության պետ, գեներալ Իլդար Ահմեդովը և գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Ռուստամ ՈՒսուբովը: Նրանք լավ խոսում էին ռուսերեն, ոչ տեղին և ոչ ծիծաղելի սրամտություններ էին անում «Կովկասյան գերուհին» և «Միմինո» ֆիլմերից մեջբերումներով, և ամեն կերպ ինձ համոզում էին, որ միայն Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու խոստովանությունը կմեղմի իմ պատիժը: Քննիչները հատուկ թշնամություն էին դրսևորում Ռուսաստանի նկատմամբ: Այդքան անհեթեթ և բացահայտ անհիմն մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին ես անգամ չէի սպասում լսել:


Քննիչները տասն անգամ նույն հարցն էին տալիս. Ադրբեջանի իշխանությունները Թալիբովին «հիմար դրության» մեջ էին դրել՝ ստիպելով ամեն օր գալ կալանավայր և կրկին տալ Հայաստանի հատուկ ծառայությունների համար «աշխատելու» հարցը: Անգամ փոքր-ինչ խղճում էի նրան: Թալիբովը հաստատ հասկանում էր, որ դատարկ գործով է զբաղվում, և ոչ մի հատուկ ծառայություն էլ չկա, բայց վերևներից պահանջում էին ցուցադրական գործընթաց, և նա առանց առանձնահատուկ եռանդի կատարում էր իր աշխատանքը:
Մասնավոր զրույցներում նրանք խոստովանում էին՝ «Գիտես՝ մեզ պե՞տք է»: Ամեն ինչ ակնհայտորեն մտածված էր որպես փոխհատուցում կորցրած Ղարաբաղի համար, իբր՝ «թեկուզ մենք կորցրել ենք Աղդամն ու Շուշին, փոխարենը՝ ճանապարհորդ բլոգերի ենք բռնել»: Դա ինչ-որ առումով պետք է աջակցեր ադրբեջանական հասարակությունում հուսահատ տրամադրություններին: Բայց, ինչպես ասացի, ստացվեց ինչ-որ անհեթեթ ֆանտասմագորիա՝ սկսած այդ ժամանակ քիչ հայտնի բլոգերին քարշ տվող դիմակներով հատուկ ջոկատայիններից և ավարտած ցուցադրական դատով, որը վրդովմունք է առաջացրել ամբողջ աշխարհում և տասնյակ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:


Սեպտեմբերի 10-ին խցիկում ինձ սպանելու փորձը և սեպտեմբերի 11-ի առավոտյան անսպասելի ինձ ներում շնորհելը և AZAL չվերթի բիզնես կարգով անհապաղ Թել Ավիվ ուղարկելը ոչ մի բանի մեջ չի տեղավորվում»,- գրել է Լապշինը:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ