Բեռլինի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ վանկարկում են կարգախոսներ ընդդեմ ֆաշիզմի և ընդդեմ «Այլընտրանք Գերմանիայի համար» խորհրդարանական կուսակցության։
Անգելա Մերկելն ընտրություններում իր կողմնակիցների հաղթանակից հետո առաջին ելույթում հայտարարել է, որ ականջալուր կլինի այն համերկրացիների ձգտումներին, ովքեր նախընտրել են քվեարկել ազգայնականների «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության օգտին։ Ընտրողների 13 տոկոսը քվեարկել է աջ պոպուլիստների օգտին՝ բողոքելով Մերկելի միգրացիոն քաղաքականության դեմ։