Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը

Վրաստանի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը
27.09.2017 | 11:49

Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթը, որ նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի:

Երկրի մայր օրենքի փոփոխմանը դեմ են նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ընդդիմադիր մի շարք ուժեր և բազմաթիվ ՀԿ-ներ, որոնց առաջարկները տեղ չեն գտել փոփոխությունների փաթեթում:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ