Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները` Հայաստանի երկնքում

Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները` Հայաստանի երկնքում
27.09.2017 | 13:15

Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» զորավարժարանում Ռուսաստանի Զինուժն այսօր անցկացրել է РС-12М «Тополь» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում՝ մարտական լուսավորմամբ։


Հրթիռը ճշտությամբ խոցել է պայմանական նշանակետը Ղազախստանի «Սարը-Շագան» զորավարժարանում։ Հայաստանի և Ռուսաստանի բնակիչները երկնքում արտասովոր շարժվող լուսավոր կետ են նկատել, որը, հավանաբար, հենց РС-12М «Тополь» հրթիռն էր։

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ