Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կառլես Պուչդեմոն. Մադրիդի հետ հարաբերությունները վերականգնելու համար 3-րդ միջնորդ կողմ է անհրաժեշտ

Կառլես Պուչդեմոն. Մադրիդի հետ հարաբերությունները վերականգնելու համար 3-րդ միջնորդ կողմ է անհրաժեշտ
01.10.2017 | 18:19

Կատալոնիայի անկախության հանրաքվեի պատճառով Մադրիդի իշխանության հետ փչացած հարաբերությունները վերականգնելու համար 3-րդ միջնորդ կողմ է անհրաժեշտ` հայտարարել է Կատալոնիայի ինքնավար շրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը։

«Միջնորդությունը հարկավոր է յուրաքանչյուր սցենարի դեպքում՝ լինի պատասխանը այո, թե ոչ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ դերին համապատասխանում է Եվրոպական միությունը։ «Նա, ով կստանձնի միջնորդությունը, կարող է վստահ լինել, որ կատալոնական կողմը պատրաստ է մասնակցել երկխոսությանը, ուստի ԵՄ կողմից ուշադրությունն ու հետաքրքրությունը տրամաբանական են թվում»,- ասել է Պուչդեմոնը:

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ