Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին առաջարկել է Իրաքյան Քրդստանի իշխանություններին համաձայնության գալ նավթի արտահանման ու վաճառքի հարցում` գրում է diken.com.tr կայքը: Աբադին խոստացել է, որ եթե Քրդստանը նորից նավթի արտահանման ու վաճառքի վերահսկողությունը հանձնի Բաղդադի ձեռքը՝ նրանք կվճարեն բոլոր աշխատավորների աշխատավարձերը:
2014-ին Իրաքի իշխանությունները հրաժարվեցին վճարել նավթավերամշակման ու արտահանման ընկերությունների աշխատողների աշխատավարձերը, երբ Քրդստանի իշխանությունները նավթի ինքնուրույն արտահանում սկսեցին: