Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինին «գնելու» Էրբիլի տապալված փորձը

Պուտինին «գնելու» Էրբիլի տապալված փորձը
01.10.2017 | 18:22

Մենք գործ ունենք նոր հետդաիշական գլոբալիստական նախագծի հետ, որը կմթագնի Մերձավոր Արևելքի ապագան: Հանրաքվեի մասին Էրբիլի որոշումը քաոսի առաջացման պոտենցիալ ռիսկի պատճառով, որ իր մեջ ունի, բոլորին տագնապի վիճակի է բերել: Երկրներից մեկը, որ բոլորից ավելի լավ են տեսնում՝ ինչ արյունոտ քաոսի մեջ են ուզում տարածաշրջանը ներքաշել «գլոբալիստ-սորոսցիները», Ռուսաստանն է` գրում է թուրքական Sabah-ը: Հենց այս պատճառով որոշիչ դերը Կրեմլին են տվել: Էրբիլ-Իսրայել-ԱՄՆ եռյակը սեղանին է դրել իր գործնականում բոլոր հաղթաթղթերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իր կողմը գրավելու համար: Սկզբում խաղի մեջ մտավ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որ օգոստոսի 23-ին Սոչի մեկնեց «Մոսադի» պատվիրակության հետ:


Սիրիայում և Իրաքում Ռուսաստանի քաղաքականությունը հօգուտ քրդերի փոխելու և Թուրքիայի ու Իրանի նկատմամբ թշնամական դիրք զբաղեցնելու հարցում Պուտինին համոզելու Նեթանյահուի փորձերն անարդյունք մնացին: Երբ այդ նախաձեռնությունն արդյունք չտվեց, «առանձնահատուկ անձինք» ներքաշվեցին՝ ունակ տպավորություն գործելու Կրեմլի վրա այնպիսի «գրավիչ առաջարկներով», ինչպիսին գազային գործարքն է: ԱՄՆ-ում այս տարվա հունիսից հանրաքվեի աջակցության միջոցառումների վրա 1,5 մլն դոլար ծախսած Բարզանիի վարչակազմի գլխավոր զենքը լոբբիստ Փոլ Մանաֆորթն էր: Վաշինգտոնում, Մոսկվայում և Պեկինում ուժեղ կապեր ունեցող Մանաֆորթը գլխավորում էր հանրաքվեի անցկացման արշավը: Ընտրությունը Մանաֆորթի վրա կանգ առավ Պուտինի, Դոնալդ Թրամփի, Սի Ցզինպինի հետ նրա մտերմության պատճառով:


Մինչև 2016-ի օգոստոսը Մանաֆորթը, որ հայտնի է որպես Պուտինի «ջոկեր» ՈՒկրաինայում, գլխավորում էր Թրամփի նախընտրական շտաբը: Մանաֆորթը նրանցից մեկն է, ում լսում է Չինաստանի հիմնած Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը:
Բայց հիմա ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հետաքննություն է վարում Մանաֆորթի նկատմամբ Ռուսաստանի հետ կապերի պատճառով: Մանաֆորթը հայտնվել է կասկածի տակ անցած տարվա հուլիսին Թրամփի արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի և ԱՄՆ-ում ՌԴ նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակի սկանդալային հանդիպումը կազմակերպելու պատճառով:
Մոսկվային հանրաքվեին աջակցել համոզելու փորձերում կրիտիկական կարևոր քայլ էր ռուսական առաջատար «Ռոսնեֆթ» նավթային ընկերության առաջարկը:
Սեպտեմբերի 25-ի հանրաքվեից մեկ շաբաթ առաջ հայտարարվել էր, որ «Ռոսնեֆթը» և Էրբիլի վարչակազմը 1 մլրդ դոլարի համաձայնագիր են ստորագրել Հյուսիսային Իրաքից Թուրքիա գազատարի մասին:


Հանրաքվեի ընդդիմադիրների շրջանում այս հայտարարությունը, նկատի ունենալով պահը, կասկածներ առաջացրեց. «Կրեմլն աջակցու՞մ է քրդական պետությանը»: Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին նույնիսկ քննադատեց Ռուսաստանի դիրքորոշումը հօգուտ իր «թուլության» հանրաքվեի հարցում: Բայց ոչ Մանաֆորթը, ոչ «Ռոսնեֆթը», ոչ «Մոսադի» արտագրոհը չկարողացան համոզել ռուս նախագահին: «Գլոբալիստ-սորոսցիների» գործողությունը՝ ուղղված Պուտինին «գնելուն», ֆիասկոյով վերջացավ: Եթե այդ շրջանակներն իմանային Պուտինի աշխարհաքաղաքական հայացքը տարածաշրջանին, նույնիսկ չէին սկսի այդ խաղը: Այս փուլում Ռուսաստանը որոշում է իր մերձավորարևելյան քաղաքականությունը՝ հետ մղվելով Թուրքիայի և Իրանի տագնապներից: Կրեմլը հանդես է գալիս հօգուտ նրա, որ ոչ էթնիկ և կրոնական խմբերն ազդեցություն ունենան տարածաշրջանում, այլ այնպիսի արմատավորված ուժեր, ինչպիսին են՝ Անկարան և Թեհրանը: Կրեմլը գիտակցում է, որ հակառակ դեպքում իր դիրքորոշումներն ԱՄՆ-ի առաջ զգալիորեն կթուլանան:

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ