Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սի Ցզինպինին

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սի Ցզինպինին
02.10.2017 | 00:00

Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին: Հավաստելով, որ «Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների տևական զարգացմանն ու ամրապնդմանը», Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրները կկարողանան համատեղ ջանքերով ավելի խորացնել և ամրապնդել բարեկամական հարաբերություններն ու ակտիվ փոխգործակցությունը:

«ՈՒրախալի է, որ Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը վերջին տարիներին բոլոր բնագավառներում էական առաջընթաց է արձանագրել, և քայլ առ քայլ կյանքի են կոչվում 2015 թվականին Չինաստան կատարած իմ պետական այցի ընթացքում մեր միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նաև ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ