Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ավստրիայում օրենքով արգելվեց դեմքը ծածկող զգեստներ կրել հանրային վայրերում

Ավստրիայում օրենքով արգելվեց դեմքը ծածկող զգեստներ կրել հանրային վայրերում
02.10.2017 | 00:02

Ավստրիայում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ հանրային վայրերում դեմքը ծածկող զգեստներ կրելը արգելող դաշնային օրենքը: Մահմեդական կանայք հանրային վայրերում չեն կարող հիջաբ կամ փարաջա կրել: Օրենքը խախտողները կտուգանվեն 150 եվրո:

Չենթարկվողները հրավիրվելու են ոստիկանական բաժանմունքներ՝ բացատրական զրույցների: Կառավարությունը հայտարարել է, որ օրենքը պաշտպանում է Ավստրիայի արժեքներն և աջակցում ինտեգրմանը:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ