Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քրիստիան Վիգենին. Ես երբեք չեմ առաջարկել վերանայել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը

Քրիստիան Վիգենին. Ես երբեք չեմ առաջարկել վերանայել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը
02.10.2017 | 20:26

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը ադրբեջանական լրատվամիջոցներին մեղադրել է Բաքվում իր խոսքերը խեղաթյուրելու մեջ։ «Վերջերս Ադրբեջան կատարած իմ այցի ժամանակ տեղական լրատվամիջոցները իմ խոսքերը ճիշտ չէին մեջբերել։ Սխալները շտկելու մեր պահանջներից առաջ լրատվական կայքերն արդեն օգտագործել էին սխալ տեղեկություններ։ Դրա համար ես պետք է կրկնեմ, որ ես երբեք չեմ առաջարկել վերանայել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը»,- ասված է Քրիստիան Վիգենինի հայտարարության մեջ։ «Ես պաշտպանում եմ ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերը և համանախագահներին, և կշարունակեմ աշխատել խորհրդարանական մակարդակում, որ աջակցեմ նրանց ջանքերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու ճանապարհին»,- հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը:


Ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Բաքու կատարած այցի ժամանակ Քրիստիան Վիգենինը, իբր, հայտարարել է. «Մենք հասկանում ենք ադրբեջանական կողմի դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ փաստացի որևէ առաջընթաց չի գրանցվել։ Հաջորդ տարի նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման 25- ամյակը, և դրա կազմը կարող է վերանայվել»։

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ