Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանը կողմ է ՄԱԿ-ի բարեփոխմանը

Ռուսաստանը կողմ է ՄԱԿ-ի բարեփոխմանը
03.10.2017 | 22:18

Ռուսաստանը նպատակահարմար է համարում ՄԱԿ-ի բարեփոխումը` ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ռուսաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի արդյունավետության բարձրացմանը։

Պաշտպանում ենք դրա բարեփոխման այսօրվա պահանջներին հարմարեցնելու նպատակահարմարությունը»,- ասել է Պուտինը 20 երկրների դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ։ Նա նշել է, որ փոփոխությունները պետք է մտածված լինեն և իրականացվեն՝ կազմակերպության բոլոր մասնակիցների կարծիքը հաշվի առնելով։

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ