Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նորագավթի կրակոցների ժամանակ վիրավորված անձը մահացել է

Նորագավթի կրակոցների ժամանակ վիրավորված անձը մահացել է
04.10.2017 | 13:52

Երևանի Նորագավիթ թաղամասում երեկ երեկոյան հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին այսօր, գիտակցության չգալով, առավոտյան մահացել է:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան կրակոցներ էին հնչել Նորագավիթ թաղամասում: Որովայնի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ տղամարդ, ով Նորագավիթ թաղամասի բնակիչ էր:

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ