Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը նշել է Հյուսիսային Կորեայի հետ կապված ԱՄՆ-ի գլխավոր նպատակը

Թրամփը նշել է Հյուսիսային Կորեայի հետ կապված ԱՄՆ-ի գլխավոր նպատակը
06.10.2017 | 15:25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի գլխավոր նպատակը Հյուսիսային Կորեայի միջուկազերծումն է։ Պենտագոնի բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպմանը նա ասել է. «Հյուսիսային Կորեայում մեր նպատակը միջուկազերծումն է։

«Մենք չենք կարող թույլ տալ այդ բռնապետությանը սպառնալ մեր երկրին կամ մեր դաշնակիցներին՝ զոհերի անհայտ թվաքանակով։ Մենք անում ենք ամեն բան՝ դա կանխելու համար»,- տեղեկացնում է Սպիտակ տունը:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ