Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նոբելյան Խաղաղության մրցանակը՝ միջուկային զինաթափման արշավին

Նոբելյան Խաղաղության մրցանակը՝ միջուկային զինաթափման արշավին
06.10.2017 | 22:10

2017-ի Նոբելյան Խաղաղության մրցանակը Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն շնորհել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին: Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն Օսլոյում հայտարարել է, որ միջուկային զենքը գոյություն ունեցող զինատեսակներից առավել ավերիչն է, միջուկային զենքի չտարածման ջանքերի հետ մեկտեղ անհրաժեշտ է պայքար մղել միջուկային զենքն ընդհանրապես արգելելու համար:

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ միջուկային զենքի օգտագործման վտանգը հրատապ է առավել, քան երբևէ»,- ասել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ղեկավար Բերիտ Ռեյս-Անդերսենը: Նրա փոխանցմամբ, կոմիտեն իրորոշմամբ ուղերձ է հղում բոլոր երկրներին, նախ և առաջ՝ միջուկային տերություններին, քանի որ միջուկային զենք ունեցող և չունեցող պետությունները տարբեր կարգավիճակներում են: «Մենք նկատել ենք տալիս, որ այդ զենքն ունեցող երկրներն էլ պետք է հեռանկարում հրաժարվեն դրանից»,- ասել է Անդերսենը:
ICAN հապավումով հայտնի Միջուկային զենքի արգելման միջազգային արշավը (International Campaign to Abolish Nuclear Weapons) միջազգային հանրային դաշինք է, ստեղծվել է 2007-ին և ավելի քան 100 երկրներում ունի մոտ 470 գործընկեր-կազմակերպություններ: Արշավի թիրախը միջուկային զենքն է:


Այս տարվանից ICAN -ը առաջ է տանում Միջուկային զենքի համապարփակ արգելման պայմանագիրն իրականացնելու գաղափարը: Պայմանագիրը ՄԱԿ-ի նախաձեռնությունն է և ստորագրվել է 2017-ի սեպտեմբերին Նյու Յորքում:
Խաղաղության Նոբելյան մրցանակը միակ անվանակարգն է, որի հաղթողին չի ընտրում Շվեդիայի Գիտությունների արքայական ակադեմիան: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, այդ անվանակարգում դափնեկիր ընտրելու իրավունքը վերապահվել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին: Նոբելյան Խաղաղության մրցանակը շնորհելու արարողությունը տեղի է ունենում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ