Ռուսաստանը Սաուդյան Արաբիային C-400 հրթիռային համակարգեր կմատակարարի` TACC գործակալությանը հաղորդել են Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության ներկայացուցիչները:
«Մենք հաստատում ենք, որ Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ հակաօդային պաշտպանության C-400 համակարգերի, հակատանկային "Корнет-ЭМ" հրթիռային համակարգերի, ТОС-1А համակարգերի, АГС-30 ավտոմատացված նռնականետային համալիրների և AK-103 մակնիշի ինքնաձիգների վաճառքի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- TACC-ի թղթակցին է փոխանցել գերատեսչության ներկայացուցիչը: