Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՄԱԿ-ը կօգնի Հայաստանին

ՄԱԿ-ը կօգնի Հայաստանին
09.10.2017 | 22:00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենին և նույն կառույցի Հայաստանի, Վրաստանի և Թուրքմենստանի Աղետներին արձագանքման գծով ազգային խորհրդական Աշոտ Սարգսյանին:

ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը օժանդակելու է Հայաստանի Հանրապետությանը աղետների ժամանակ հումանիտար օգնության պլանների մշակման և հումանիտար աջակցության կազմակերպման հարցերում:
Կողմերը կարևորել են համագործակցությունը տարածաշրջանային մակարդակում՝ ընդգծելով, որ հարևան երկրների սերտ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցմանն ու աղետներին ընդհանուր դիմակայունության բարձրացմանը։ Որպես տարածաշրջանային համագործակցության վառ օրինակ նշվել է օգոստոսին հայ հրշեջ-փրկարարների ներգրավվածությունը Վրաստանում անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: Համագործակցության խորացման համատեքստում քննարկվել են նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստման և փորձի փոխանակման հնարավորությունները:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ