ԵԽԽՎ-ն չի կարողացել առաջին փուլում ընտրել Վեհաժողովի նախագահ. երկու թեկնածուներից ոչ մեկը՝ ոչ Կիպրոսից Ստելա Կիրիակիդեսը, ոչ Լիտվայից Էմանուելիս Զինգերիսը չեն ստացել ձայների մեծամասնությունը: ԵԽԽՎ նախագահի պաշտոնակատար Ռոջեր Գեյլը երկրորդ նիստում տեղեկացրել է, որ «ընդհանուր ներկայացվել է 212 ձայն, երկուսը՝ անվավեր է, ընդհանուր հաշվարկվել է 210 ձայն»:
«Բացարձակ մեծամասնությունը՝ 152։ Կիրիակիդեսի օգտին՝ 123, Զինգերիսի օգտին՝ 84»: «Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել բացարձակ մեծամասնություն, այժմ կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը՝ 15:00-ից մինչև 17:00-ն»,- հավելել է Գեյլը՝ ընդգծելով, որ «անհրաժեշտ է բացարձակ մեծամասնություն»: