Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կիևում հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ «Մենք չենք ճանաչել և չենք էլ պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը»,- հայտարարել է Էրդողանը ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսում։
Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ շարունակելու են հետևել Ղրիմի թաթարների խնդրին, և շնորհակալություն է հայտնել ՈՒկրաինային նրանց շահերը պաշտպանելու համար։