ՌԴ արդարադատության նախարարությունը զգուշացրել է «Ազատ Եվրոպա/
Ազատություն» ռադիոկայանին, որ կարող է սահմանափակել ընկերության աշխատանքները Ռուսաստանում և Ղրիմում՝ ռուսական մեդիայի նկատմամբ ԱՄՆ-ում գործադրվող ճնշումներին ի պատասխան։
Պաշտոնական նամակում նշվում է, որ ընկերությունը կարող է որակվել «օտարերկրյա գործակալ» և ենթարկվել սահմանափակումների: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փոխնախագահ, գլխավոր խմբագիր Նենադ Փեյչը հայտարարել է․ «Ազատությունը» լրագրողական կազմակերպություն է, և մենք հույս ունենք, որ կկարողանանք շարունակել մեր աշխատանքը»: