ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ` Սիրիայում՝ «Հմեյնիմ» ռազմական օդակայանում ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը շեղվել է թռիչքուղուց և վթարվել:
«Օդանավը պատրաստվում էր մարտական գործողություն իրականացնել և օդ բարձրանալիս դուրս է եկել թռիչքուղուց, անձնակազմը չի հասցրել կատապուլտով դուրս նետվել և զոհվել է: Վթարի պատճառ կարող էր լինել ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում: