Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի վեհաժողովին

Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի վեհաժողովին
11.10.2017 | 01:30

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը ասել է, որ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պատվիրակությունը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 14-18-ին անցկացվելիք Միջխորհրդարանական միության վեհաժողովի 137-րդ նստաշրջանին:

Ակնկալվում է, որ նստաշրջանին կմասնակցեն 153 երկրների պատվիրակներ: Կոսաչևն ասել է, որ վեհաժողովին հրաժարվել են մասնակցել Մյանմայի, Լիբիայի, Քենիայի և Սենեգալի պատվիրակությունները: 21 երկրներ չեն գրանցվել մասնակցելու համար, ՈՒկրաինայի Գերագույն ռադան հայտնել է, որ չի մասնակցի: «Վրաստանից տեղեկություն չկա»,- ասել է Կոսաչևը:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ