Այսօր Սոչիում գումարվել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Նախարարների հավաքը նախորդում է ԱՊՀ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: Օրակարգի հիմնական թեմաներն են ռազմական համագործակցությունը և պայքարն ահաբեկչության դեմ:
Սոչիում մշակվող համաձայնությունների նախագծերը կներկայացվեն Տաշքենդում նոյեմբերի 3-ին նախատեսված ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը: