Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը Սպիտակ տանը ատում է «գրեթե բոլորին»

Թրամփը Սպիտակ տանը ատում է «գրեթե բոլորին»
12.10.2017 | 13:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է իր անվտանգության ծառայության ղեկավարին, որ Սպիտակ տանը ատում է «գրեթե բոլորին»` գրում է Vanity Fair-ը:
Սպիտակ տունը պաշտոնապես չի հաստատում հայտարարությունը:

«Ես ատում եմ բոլորին Սպիտակ տանը: Կան մի քանի բացառություններ, բայց ես նրանց ատում եմ»` իբր հայտարարել է Թրամփը բարկության պահին: Ըստ Vanity Fair-ի, Սպիտակ տան ղեկավար Ջոն Քելլին և Պենտագոնի գլխավոր տնօրեն Ջեյմս Մատիսը արդեն քննարկել են, թե ինչ են անելու, եթե Թրամփը որոշի միջուկային հարված հասցնել:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ