Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուչդեմոնը պատասխանել է Իսպանիայի ԱԳՆ-ին

Պուչդեմոնը պատասխանել է Իսպանիայի ԱԳՆ-ին
12.10.2017 | 13:35

Կատալոնիան պատրաստ է Մադրիդի հետ բանակցություններին` առանց նախապայմանների: «Այժմ ամենակարևորն այն է, որ նախապայմաններ չկան նստելու և բանակցություններ վարելու համար: Մենք ընդունում ենք փաստը, որ պետք է խոսենք, որ պետք է բանակցենք ճիշտ պայմաններում»,- հայտարարել է Կառլես Պուչդեմոնը CNN-ին տված հարցազրույցում և առաջարկել է երկուական բանակցողի առաջադրել ամեն կողմից, որ համաձայնեցնեն բանակցությունների միջնորդներին:

Ժեներալիտետի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտություն չի տեսնում Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու համար, որը թույլատրում է մասնակիորեն զրկել Կատալոնիային ինքնակառավարումից:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ