ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին խոր անհանգստություն է արտահայտել՝ Թուրքիայում դեսպանատան աշխատակիցների և ԱՄՆ քաղաքացիների ձերբակալություններից։
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթի խոսքով՝ «Թիլերսոնն ԱԳ նախարարին է հասցրել իր լուրջ մտահոգությունները՝ կապված Թուրքիայում մեր դիվանագիտական առաքելության թուրք աշխատակիցների և ԱՄՆ-ի մի քանի քաղաքացիների ձերբակալության հետ»։ Նաուերթն ասել է, որ ամերիկյան կողմը պնդում է, որ Թուրքիան ձերբակալվածներին առաջադրված մեղադրանքների ապացույցներ տրամադրի։