Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հյուսիսային Կորեան Ղրիմը ճանաչել է ռուսական տարածք

Հյուսիսային Կորեան Ղրիմը ճանաչել է ռուսական տարածք
13.10.2017 | 13:44

RFI-ն հաղորդում է, որ ԿԺԴՀ-ում հրապարակված պաշտոնական նոր աշխարհագրական քարտեզներում Ղրիմի թերակղզին նշված է իբրև ռուսական տարածք: ԿԺԴՀ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները քաղաքական նոր ատլասի մասին տեղեկությունը տարածել են հոկտեմբերի 12-ին:

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն հաստատել է, որ Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները համաում է «լեգիտիմ և միջազգային իրավական նորմերին լիովին համապատասխան»: ԿԺԴՀ-ում ռուսական դեսպանատան կայքում հաղորդվում է, որ «Փխենյանը նույն կերպ է վերաբերվում Կուրիլյան կղզիների պատկանելության հարցին»:

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ