Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերգեյ Լավրովը Ջավադ Զարիֆի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տիրող վիճակը

Սերգեյ Լավրովը Ջավադ Զարիֆի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տիրող վիճակը
14.10.2017 | 07:44

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ և քննարկել միջուկային ծրագրի շուրջ տիրող վիճակը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարները կարծիքներ են փոխանակել իրավիճակի շուրջ, որը ստեղծվել է Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համընդհանուր համապարփակ պլանի իրականացման պատճառով։

Լավրովը հաստատել է, որ ՌԴ-ն հավատարիմ է մնում այդ պլանին և հաստատակամ է հետագայում համաձայնություններն իրականացնել այն տեսքով, որով հավանություն են ստացել ՄԱԿ ԱԽ-ի կողմից։

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ