Պոլսի Սկյուտարի «Բաղլարբաշը» գերեզմանատանը օրերս տեղի է ունեցել հայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի վերանորոգված շիրմի բացումը: Շիրիմը վերանորոգվել է փարիզաբնակ Հրաչ և Հակոբ Քրմզյան եղբայրների բարերարությամբ։ Շիրմի բացմանը ներկա են եղել տարբեր վարժարանների աշակերտներ, ուսուցիչներ, ճարտարապետներ, տնօրեններ, գրականությունը սիրող ու գնահատող մարդիկ։ Բացման արարողությանը Հրանտ Դինքի անվան վարժարանի աշակերտները արտասանել են Դուրյանի ստեղծագործությունները՝ «Իմ մահը», «Սիրել» և «Լճակ» բանաստեղծությունները։
Դպրեվանքի կողմից հուշանվեր է հանձնվել Քրմզյան եղբայրներին։