Թեհրանը սպառնում է ԱՄՆ-ի նախագահի ելույթից հետո դուրս գալ գետերությունների հետ երկու տարի առաջ ստորագրված համաձայնագրից, որով Իրանը համաձայնել էր դադարեցնել միջուկային փորձարկումները՝ միջազգային պատժամիջոցները վերացնելու դիմաց: «Այս համաձայնագիրը չի կարող վերանայվել, պետք է կամ գործի, կամ` ոչ»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Որևէ պետության նախագահ չի կարող ինքնուրույն չեղարկել միջազգային գործարքները, որոնք ունեն ՄԱԿ-ի աջակցությունը` ասել է Իրանի նախագահը: «Սա միջազգային բազմակողմ գործարք է, որը ստորագրել է նաև ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Կարող է մեկ նախագահը ինքն իր կողմից վերացնել նման կարևոր միջազգային գործարքը: Երևի նա տեղյակ չէ գործերից»,- հայտարարել է Ռոհանին, որի ելույթը հեռարձակել է Press TV-ին: Նա ընդգծել է, որ Իրանը պատասխան կտա, եթե իր ազգային հետաքրքրությունները տուժեն: