«Էրեբունի-Երևան- 2799» միջոցառումները շարունակվել են մինչև ուշ երեկո: Ազատության հրապարակը վերածվել էր բացօթյա մեծ պարահրապարակի, որտեղ կազմակերպվել է երիտասարդական դիսկոտեկ: Բեմահարթակից Dj Դեյլը պարային և ուրախ երաժշտություն է ապահովել բոլոր ներկաների համար: Երիտասարդների հետ կողք կողքի պարել և ուրախ ժամանց են անցկացրել բազմաթիվ մեծահասակներ, որ խոստովանել են, որ սա մեկ երեկոյով երիտասարդանալու և առօրյա հոգսերը մոռանալու հրաշալի առիթ էր:
Մայրաքաղաքի ծննդյան հերթական՝ 2799-րդ տարեդաձին նվիրված տոնական ծրագիրը եզրափակվել է գիշերային Երևանի երկինքը գունազարդած շքեղ հրավառությամբ: