Ֆրանսիան ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել չվերանայել Իրանի միջուկային գործարքը` հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը։ «Մենք հուսով ենք, որ Կոնգրեսը, որն այս պահին պատասխանատու է նման կարևոր որոշման համար, չի վերանայի գործարքը»,- ասել է նախարարը՝ Ռոյթերզի փոխանցմամբ: Դրիանը կարծում է, որ համաձայնագրից հրաժարվելը խիստ վտանգավոր նախադեպ կլինի, որը կսահմանափակի միջուկային զենքի տարածումն ու Իրանին հնարավորություն չի տա միջուկային զինանոց ստեղծել։