Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Զարիֆը սպառնացել է դուրս գալ միջուկային գործարքից՝ պատժամիջոցների վերականգնման դեպքում

Զարիֆը սպառնացել է դուրս գալ միջուկային գործարքից՝ պատժամիջոցների վերականգնման դեպքում
15.10.2017 | 13:58

Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը կարող է դուրս գալ միջուկային համաձայնագրից, եթե գործարքի մասնակիցներից որևէ մեկը ձեռնարկի փորձ՝ վերականգնելու իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցները, հայտնում է Bloomberg-ը։

Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել էր Իրանի հանդեպ ամերիկյան վարչակազմի «մասշտաբային ռազմավարությունը»։ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի «ֆանատիկ ռեժիմը» մնում է ահաբեկչության գլխավոր հովանավորը։
«Մենք չենք հետևի ճանապարհին, որը տանում է էլ ավելի մեծ բռնության ու ահաբեկչության տարածման։ Ես հանձնարարում եմ իմ վարչակազմին սերտորեն աշխատել Կոնգրեսի և դաշնակիցների հետ՝ շտկելու գործարքի լուրջ թերությունները»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը բազմիցս խախտել է միջուկային գործարքի պայմանները և խոստացել, որ ամերիկյան վարչակազմը կընդունի բոլոր միջոցառումները՝ իրանական միջուկային ծրագիրը դադարեցնելու համար։

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ