Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շարմազանով. Պարզապես մեկ տարի անց նախագահների ևս մեկ հանդիպում տեղի ունեցավ

Շարմազանով. Պարզապես մեկ տարի անց նախագահների ևս մեկ հանդիպում տեղի ունեցավ
16.10.2017 | 22:51

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն, ասաց, թե ինչպես հայկական կողմը նախապես ասել էր, հանդիպումից շրջադարձային փոփոխություններ և նորություններ չէր ակնկալում։ «Պարզապես մեկ տարի անց նախագահների ևս մեկ հանդիպում տեղի ունեցավ։ Մեր կարևոր խնդիրն այն է, որ ինչքան բանակցությունները շարունակվեն, այնքան մենք ևս մեկ անգամ կխոսենք բացառապես խաղաղ կարգավորման մասին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հանդիպման արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մասին էլ, ՀՀԿ խոսնակն ասաց, թե այստեղ, բնականաբար, դիվանագիտական եզրույթներ են օգտագործված և համանախագահները խոսում են կառուցողական հանդիպման մասին։ Հարցին, թե նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազեցման համար, Շարմազանովը պատասխանեց, թե կարծում է, որ լրացուցիչ քայլերի ձեռնարկման լավագույն ճանապարհը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումն է. «Կգնա Ադրբեջանն այդ քայլին, ուրեմն լարվածությունը կնվազի, չի գնա, ուրեմն լարվածությունը կշարունակվի մնալ։ Կարծում եմ, որ համանախագահները հենց դա են նկատի ունեցել, այսինքն՝ նրանք ֆիքսում են, որ մինչ այս, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները Ադրբեջանը մերժել է, և իրականում բանակցությունների սեղանին ասում է մի բան, վերադառնում, բոլորովին այլ բան է անում, և Մինկի խումբը ևս մեկ անգամ ֆիքսում է, որ կարիք կա լարվածությունը նվազեցնելու համար գնալ լրացուցիչ քայլերի»։


Իսկ այդ լրացուցիչ քայլերը, ըստ Շարմազանովի, ոչ այլ ինչ են, եթե ոչ վստահության մեխանիզմների ներդրում, որի մասին թե հայկական կողմերը, թե համանախագահները մշտապես խոսել են։

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ