Իրաքի զինված ուժերը գրավել են Քիրկուկը` հաղորդում է քրդական Rudaw հեռուստաալիքը: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին կարգադրել է վիճելի տարածքներից Քրդստանի դրոշները հանել ու բարձրացնել Իրաքի դրոշները:
Իրաքյան ուժերը աջակցում էին Խաշդ ալ Շաաբի շիա միավորմանը, որն աջակցում է Իրանին: Քաղաքն առանց փեշմերգայի դիմադրության է գրավվել: Իրաքի ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կ-1 ռազմաբազան, Բաբա-Գուրգուր նավթային շրջանը, նահանգապետի գրասենյակը, օդանավակայանը, առանցքային ենթակառուցվածքները և ճանապարհները: Հազարավոր բնակիչներ լքել են քաղաքը՝ շարժվելով Էրբիլ և Սուլեյմանիա: Քիրկուկի գրավման մասին որոշումը Բաղդադի իշխանությունները Քրդստանի անկախության հանրաքվեից հետո են կայացրել: