Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վաչե Գաբրիելյան. Մենք գտել ենք օպտիմալ միջանցքը

Վաչե Գաբրիելյան. Մենք գտել ենք օպտիմալ միջանցքը
17.10.2017 | 18:31

Շրջանակը, որով մենք Եվրամիության հետ համագործակցում ենք, մնում է շատ լայն` Վաշինգտոնում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներից հետո «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով, չնայած ԵԱՏՄ-ին անդամակցությանը, Հայաստանը պատրաստակամ է ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր կնքել. «Ի տարբերություն նախորդի, սա առևտրային համաձայնագիր չէ, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: Շրջանակը, որով մենք Եվրամիության հետ համագործակցում ենք, մնում է շատ լայն, և բազմաթիվ տնտեսական հարաբերություններ, որոնք չեն կարգավորվում ԵԱՏՄ համաձայնագրով, կրկին մնում են մեր և ԵՄ օրակարգում»: Հայաստանի փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը Երևանի վրա որոշակի սահմանափակումներ է դնում, սակայն, չի խանգարում Եվրոպայի հետ լիարժեք համագործակցությանը. «Կարծում ենք, որ մենք գտել ենք այն օպտիմալ միջանցքը, որում մենք կարող ենք հարաբերվել բոլոր մեր առևտրային և քաղաքական գործընկերների հետ»,- ընդգծել է Գաբրիելյանը:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ