Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արմեն Ջիգարխանյան. Նա գող է ու իրեն ստոր պահեց

Արմեն Ջիգարխանյան. Նա գող է ու իրեն ստոր պահեց
17.10.2017 | 18:33

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեսակապի միջոցով մասնակցել է Անդրեյ Մալախովի «ՈՒղիղ եթեր» հաղորդմանն ու խոսել վերջին մի քանի օրերին իր ամուսնության շուրջ պտտվող լուրերից: Դերասանն այժմ հոսպիտալացված է: Բժիշկներին հաջողվել է կայունացնել դերասանի առողջական վիճակը: Ջիգարխանյանը հիվանդանոցում կմնա մինչև շաբաթվա վերջ:


Ջիգարխանյանը հիվանդանոցից տեսակապով կապվել է հեռուստահաղորդավար Մալախովի հետ ու հայտարարել, որ կինը՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան, իրեն «անարդարացիորեն շատ ցավ է պատճառել»:
«Ես պատրաստ չեմ նրան ներել ու վճռականորեն «ոչ» եմ ասում նրան: Կարող եմ ավելի կոպիտ արտահայտվել՝ նա իրեն ստորաբար է պահել, նա գող է, ոչ թե մարդ»,- հայտարարել է Ջիգարխանյանը: Դերասանը հավելել է, որ պետք է ինքնուրույն մտածի ու ինչ-որ որոշում կայացնի:
Դերասանի անհետացման, հիվանդանոցում հայտնվելու, 38-ամյա կնոջ ոստիկանություն դիմելու վերաբերյալ տեղեկություններ են տարածվել, որոնց շուրջ պարզաբանումներ է տվել 82-ամյա դերասանի մտերիմ ընկերը՝ գործարար Արթուր Սողոմոնյանը, որը Ջիգարխանյանի հետ ընկերություն է անում 1995-ից ի վեր:


Սողոմոնյանը հաստատել է, որ Ջիգարխանյանը հրաժարվում է կնոջ հետ տեսակցությունից: Սակայն, ի տարբերություն կնոջ, նա չի դիմել ոստիկանություն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան դիմել էր ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ ամուսինն արդեն մի քանի օր է, ինչ անհետացել է:

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ