Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԻՊ-ի անդամները հարձակում էին նախապատրաստել Կիրկորովի համերգի ժամանակ

ԻՊ-ի անդամները հարձակում էին նախապատրաստել Կիրկորովի համերգի ժամանակ
17.10.2017 | 18:34

Ռուսաստանում հոկտեմբերի 14-ին ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները երեք պայթուցիկ սարքի կիրառմամբ հարձակում էին նախապատրաստել Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել Մախաչկալայում հուլիսի 6-ին` հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայությանը մոտ աղբյուրների, որոնք ծանոթ են գործի հետաքննության ընթացքին:

Ահաբեկչության փորձը չի հաջողվել, պատճառները լրատվամիջոցի զրուցակիցները չեն նշել: Չստացված ահաբեկչության օրը խմբի 30-ամյա ղեկավար Գաբիբուլա Խալդուզովն առաջարկել է երկու մյուս գրոհայիններին գնալ քաղաքային զբոսայգի և այնտեղ հարձակում գործել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա և խլել նրանցից զենքը, հետո հեռանալ դեպքի վայրից: Զրուցակիցները հայտնել են, որ խմբի անդամներից ամեն մեկն իր հետ պայուսակ է վերցրել, որի մեջ երեք դանակ և կացին է եղել: Նրանք կրկին չեն կարողացել իրականացնել հարձակումը՝ շրջակայքում մեծ քանակությամբ մարդկանց պատճառով, նաև այն պատճառով, որ իրենք՝ իրավապահները, երկար ժամանակ զրուցելիս են եղել երկու կանանց հետ:


Ահաբեկիչները ձերբակալվել են Մոսկվայում և Մախաչկալայում շաբաթ՝ հոկտեմբերի 14-ին: Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են չորս մարդու, բոլորը Դաղստանից են: Նրանք աշխատել են Մախաչկալայում գտնվող շինհրապարակներում, իսկ 2017-ի հուլիսին համացանցի միջոցով հավատարմության երդում են տվել ԻՊ-ի առաջնորդին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայում և Մախաչկալայում իրավապահներին հաջողվել է կանխել ԻՊ-ի «քնած» օղակներից մեկի գործունեությունը: Հաղորդվել է նաև, որ Մոսկվայում և Մախաչկալայում ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները պատրաստվում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնի ժամանակ:

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ