Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բողոքի նոր ցույցեր Բարսելոնում

Բողոքի նոր ցույցեր Բարսելոնում
18.10.2017 | 09:27

Բարսելոնում նոր բողոքի ցույցեր են սկսվել, երբ Մադրիդի դատարանը որոշել է կալանավորել անջատական երկու ազդեցիկ առաջնորդների՝ Ջորդի Սանչեսին և Ջորդի Կույշարտին: Երկուսն էլ առանցքային դերակատարություն են ունեցել հոկտեմբերի 1-ի հանրաքվեի անցկացման ժամանակ, որի արդյունքներով՝ Կատալոնիայի գերակշռող մեծամասնությունը քվեարկեց Իսպանիայից անկախանալու օգտին:

Ձերբակալվածները մեղադրվում են հանրաքվեից առաջ՝ սեպտեմբերին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ: «Ցավոք, մենք կրկին քաղբանտարկյալներ ունենք»,- դատարանի որոշումից հետո Թվիթերում գրել է Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը, որ երեկ Իսպանիայի վարչապետին գրած նամակում առաջարկել էր 2 ամսում երկխոսություն սկսել ստեղծված փակուղուց դուրս գալու համար՝ այդպես էլ չհստակեցնելով՝ արդյո՞ք Կատալոնիան անկախություն է հռչակում հանրաքվեի արդյունքներով:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ