Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի բացառել, որ Անկարան կարող է արգելափակել Իրաքի հետ ցամաքային սահմանը: «Մենք ցամաքային սահմանը կարող ենք փակել ցանկացած պահի»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել Hurriyet-ը։
«Մենք ամբողջությամբ փակել ենք մեր օդային տարածքը Հյուսիսային Իրաքի տարածաշրջանային կառավարության համար»,- Լեհաստանից վերադառնալու ճանապարհին օդանավում լրագրողների հետ զրույցում նշել է Թուրքիայի նախագահը: «Այժմ բանակցում ենք ցամաքային սահմանի վերաբերյալ, որ կարող ենք փակել ամեն րոպե»,- ասել է Էրդողանը: